Բունդեսլիգայի վերջին` 34-րդ տուրի շրջանակներում Դորտմունդի «Բորուսիան» սեփական հարկի տակ 3-2 հաշվով պարտության մատնեց Բրեմենի «Վերդերին»: Հայաստանի հավաքականի եւ «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է հանդիպմանը, առաջին խաղակեսի ավարտին գեղեցիկ հարվածով գրավել է մրցակցի դարպասը:
Այդ գոլը հաղթական է եղել «Բորուսիայի» համար:
«Բորուսիան» վաստակած 46 միավոր մնացել 7-րդ հորիզոնականում` նվաճելով Եվրոպայի լիգայի ուղեգիր: