Գերմանիայի առաջնության 16-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» սեփական հարկի տակ ընդունել էր Ֆրանկֆուրտի «Այնտրախտին»:
«Բորուսիան» կամային հաղթանակ տարավ՝ 4-1 հաշվով:
Հայաստանի հավաքականի և «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնարկային կազմում էր: 24-րդ րոպեին Օբամեյանգի փոխանցումից հետո հավասարեցրել է հանդիպման հաշիվը՝ 1:1:
Հայ ֆուտբոլիստը փոխարինվել է հանդիպման վերջնամասում: