▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բորուսիան Բունդեսլիգայի երկրորդ շրջանը սկսում է մարտական ոչ-ոքի արդյունքով

Երեկ մեկնարկեց Բունդեսլիգայի երկրորդ շրջանը, այս տարվա առաջին խաղում Բավարիան հաղթեց Մյոնխենգլադբախի Բորուսիան: Այսօր էլ իր առաջին հանդիպումն անցկացրեց Դորտմունդի Բորուսիան, Յուրգեն Կլոպի սաները Սիգնալ Իդունա Պարկ մարզադաշտում հյուրընկալել էին Աուգսբուրգին:

Խաղում արագ գոլ գրանցվեց, երբ 5-րդ րոպեին Սվեն Բենդերը բացեց խաղի հաշիվը, գոլից երկու րոպե անց վնասվածք ստացավ Յակուբ Բլաշիկովսկին և Կլոպը ստիպված փոփոխություն կատարեց, նրա փոխարեն խաղադաշտ մտավ Պիեր-Էմերիկ Օբամեյանգը: Երկրորդ խաղակեսի հենց մեկնարկում Սվեն Բենդերը դարձավ գոլի հեղինակ, սակայն նա այս անգամ գրավեց սեփական դարպասը: 66-րդ րոպեին Նուրի Շահինը կրկին առաջ մղեց դորտմունդցիներին, սակայն մինչև խաղավարտ այս հաշիվը դաշտի տերերը չկարողացան պահել: 72-րդ րոպեին Դոնգ-Վո Ջիի գոլը միավոր պարգևեց Աուգսբուրգին:

Հայաստանի ազգային հավաքակկանի և Բորուսիայի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն էլ դաշտ էր դուրս եկել մեկնարկային կազմում և փոխարինվեց 84-րդ րոպեին:

Բորուսիա Դորտմունդ-Աուգսբուրգ՝ 2-2

#ԹԻՄԵՐԽՀՈՊԽԳԲԳ+/-Մ
1 Բավարիա 17 15 2 0 44 8 +36 47
2 Բայեր Լևերկուզեն 17 12 1 4 32 16 +16 37
3 Բորուսիա Մյունխեն 18 10 3 5 35 21 +14 33
4 Բորուսիա Դորտմունդ 17 10 2 5 38 20 +18 32
5 Վոլֆսբուրգ 17 9 3 5 28 19 +9 30
6 Հերտա 17 8 4 5 27 20 +7 28
7 Շալկե 04 17 8 4 5 32 28 +4 28
8 Աուգսբուրգ 17 7 3 7 21 25 -4 24
9 Մայնց 05 17 7 3 7 25 31 -6 24
10 Շտուտգարտ 16 5 4 7 29 31 -2 19
11 Վերդեր 17 5 4 8 22 37 -15 19
12 Հոֆֆենհայմ 17 4 6 7 36 38 -2 18
13 Հաննովեր 96 17 5 3 9 23 31 -8 18
14 Համբուրգ 17 4 4 9 33 38 -5 16
15 Այնտրախտ 17 3 6 8 20 29 -9 15
16 Ֆրայբուրգ 17 3 5 9 16 31 -15 14
17 Նյուրնբերգ 17 0 11 6 17 33 -16 11
18 Այնտրախտ Բրունշվեյգ 17 3 2 12 10 32 -22 11

Տուրի մյուս խաղերում՝

Նյուրնբերգ-Հոֆենհայմ՝ 4-0
Ֆրայբուրգ-Բայեր Լևերկուզեն՝ 3-2
Շտուտգարտ-Մայնց՝ 1-2
Վոլֆսբուրգ-Հանովեր՝ 1-3

Footballcity.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ далее