Ֆուտբոլի Գերմանիայի առաջնության 32-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» ընդունեց Բեռլինի «Հերտային» եւ առավելության հասավ 2։0 հաշվով։
Հայաստանի հավաքականի եւ «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է ողջ հանդիպմանը, դարձել է գրանցված երկու գոլերի համահեղինակը:
Այս հաղթանակից հետո «Բորուսիան» վաստակել է 43 միավոր եւ բարձրացել 7-րդ հորիզոնական: «Հերտան» 34 միավորով 13-րդն է: