Բունդեսլիգայի ընթացիկ առաջնության հերթական տուրում Դորտմունդի «Բորուսիան» մրցակցի հարկի տակ երեք անպատասխան գնդակ ուղարկեց «Շտուտգարտի» դարպասը:
Հյուրերի կազմում ամբողջ խաղին մասնակցեց Հենրիխ Մխիթարյանը, որը մասնակցեց իր թիմի խփած բոլոր գոլային գրոհներին: Հայաստանի ազգային ընտրանու ֆուտբոլիստը նախ 21-րդ րոպեին գոլային փոխանցում կատարեց Կագավային, իսկ 43 րոպեին նրա հարվածից հետո դարպասապահը ետ մղեց գնդակը, բայց վրա հասած Պուլիշիչը կրկնապատկեց հաշիվը: 56-րդ րոպեին արդեն հենց ինքը դարձավ գոլի հեղինակ:
«Շտուտգարտ» - «Բորուսիա» 0:3
Գոլերը՝ Կագավա 21՛, Պուլիշիչ 43՛, Մխիթարյան 56՛