Գերմանիայի ընթացիկ առաջնության հերթական տուրում «Բորուսիան» սեփական դաշտում մրցեց «Վոլֆսբուրգի» հետ հաղթեց խոշոր` 5:1 հաշվով:
Տանտերերի կազմում խաղին մասնակցեց Հենրիխ Մխիթարյանը, որը դարձավ երկու գոլային փոխանցման հեղինակ` 7-րդ րոպեին հայ ֆուտբոլիստի փոխանցումից հետո հաշիվը բացեց Կագավան, իսկ 77-րդ րոպեին Մխիթարյանի փոխանցումից հետո գոլի հեղինակ դարձավ Օբամեյանգը: