vivaronews.am-ը գրում է. «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է վերադառնալ Դորտմունդի «Բորուսիա»՝ հայտնում է Daily Mirror-ը:
Աղբյուրի տեղեկություններով՝ գերմանական ակումբը պատրաստ է ընդունել Մխիթարյանին վարձակալական հիմունքներով:
Հիշեցնենք, որ Հենրիխը «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելուց հետո Պրեմիեր լիգայում միայն մեկ հանդիպում է անցկացրել «կարմիր սատանաների» մեկնարկային կազմում: