Բունդեսլիգայի 27-րդ տուրում «Բորուսսիան» մրցակցի հարկի տակ 3-1 հաշվով պարտության մատնեց «Աուգսբուրգին»:
Դաշտի տերերն առաջինը հաջողության հասան, սակայն առաջին կեսի վերջին րոպեին Հենրիխ Մխիթարյանը խփեց պատասխան գնդակը: Իսկ երկրորդ կեսում աչքի ընկան Գոնսալո Կաստրոն ու Ադրիան Ռամոսը:
«Բորուսսիան» վաստակած 64 միավորով շարունակում է զբաղեցնել երկրորդ տեղը` առաջատար «Բավարիային» զիջելով 5 միավորով: