▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բուժաշխատողների նորապսակ զույգը մեկուսարանում է անցկացնում իր մեղրամիսը

Առողջապահության կազմակերպիչ, բժշկական որակի մասնագետ Նարեկ Վանեսյանը ֆեյսբուքյան իր էջում փոքրիկ պատմություն է ներկայացրել նորապսակ զույգի՝ վրացահայ բժշկի եւ նրա տիկնոջ անցկացրած օրերի մասին: Զույգը մեղրամսում է եւ ստիպված է այն անցկացնել մեկուսարանում՝ կարանտինային գոտում, աշխատանքային գործընթացում, որտեղ բուժում են ստանում բազմաթիվ մարդիկ:

/filemanager/uploads/Mexramis_bjishkner.jpg

 

«Երեկոյան ստուգայցերը Երևանի կարանտինի գրասենյակի պարտադիր գործընթացներից են: Այսօր ստուգայցի ժամանակ COVID-19 դրական ասիմպտոմ մեկուսարանում հանդիպեցի նման պատկերի.

Լուսանկարում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի բուժաշխատողներ, վրացահայ բժիշկ Գեորգի Կանտարիան ու նրա՝ մասնագիտությամբ բուժքույր, կին Տաթև Կանտարիան են: Այս մեկուսարանի կառավարիչ Արտակ Մանուկյանի խոսքով՝ նրանք վերջերս են ամուսնացել, գտնվում են մեղրամսի մեջ ու այսպես են անցկացնում համատեղ կյանքի քաղցր ժամեր՝ օգնելով COVID-19 դրական ասիմպտոմով մեր հայրենակիցներին:
Հպարտ եմ մեր կամավորներով»,- գրել է Վանեսյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее