Գերմանիայի խորհրդարանի «Քրիստոնե-դեմոկրատական կուսակցության» պատգամավոր Էրիկա Սթեինբախը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին կոչ է արել ներողություն խնդրել հայ ժողովրդից: Գրում է ermenihaber.am-ը և հավելում.
«Կոչ եմ անում այլևս չժխտել 99 տարի առաջ Օսմանյան կայսրությունում երիտթուրքական կառավարության ժամանակ իրականացված հայերի ու ասորիների ցեղասպանությունը: Եկել է ժամանակը ներություն խնդրելու ցեղասպանության զոհերի հետնորդներից և հաշտության ձեռք մեկնելու»,- ըստ թուրքական «Հաբերլեր» լրատվական կայքի` ասել է գերմանացի պատգամավորը:
Սթեինբախը Հայոց ցեղասպանությունն անվանել է 20-րդ դարի առաջին ցեղասպանություն և անհրաժեշտ համարել, որ այդ թեման ընգրկվի պատմության դասագրքերում: Ըստ նրա` մարդկության դեմ ուղղված այդ հանցագործություն արդեն հարկ եղածի պես փաստերով հիմնավորված և ապացուցված է: