ԱԺ պատգամավոր Հրաչյա Հակոբյանի նախաձեռնությամբ անցկացվող ֆեյսբուքյան հարցումը բուքմեյքերական ընկերությունների գովազդի սահմանափակման վերաբերյալ այս պահին առնվազն անտրամաբանական է, եթե նույնիսկ մոտ ապագայում ներառվի օրենսդրական նախաձեռնությունների փաթեթում: Սույն նախաձեռնությունը ենթադրում է օրենսդրական նախաձեռնությունների փաթեթ ներկայացնել Հայաստանում բուքմեյքերական ընկերությունների գովազդի տարածման ձևերի սահմանափակման վերաբերյալ՝ հեռուստատեսային գովազդ, ռադիո գովազդ, արտաքին գովազդ և կայքերի գովազդ:

Եթե հաշվի առնենք միայն այն հանգամանքը, որ ընդհանուր առմամբ բուքմեյքերական ընկերությունները բավականին խոշոր հարկեր են վճարում Հայաստանի պետբյուջե, կհասկանանք, որ դրանից հրաժարվելը այս պահին առնվազն անտրամաբանական է։ Ընդ որում, բուքմեյքերների հասույթը ամեն տարի աճում է, որի հիման վրա ավելանում է նաև վճարվող հարկերի ցուցանիշը։ Այսինքն՝ այս ոլորտում կիրառվող մարկետինգային գործիքների սահմանափակումը կարող է գրանցել ՀՀ տնտեսական աճի ցուցանիշի անկում։
Հայաստանն այսօր ունի մի շարք կենսական նշանակության ծրագրերի իրականացման կարիք, որոնք առավել խնդրահարույց են, և հատկապես մեծ է սոցիալական ազդեցության բաղադրիչը:
Հետևաբար այս հարցի շուրջ՝ այս պահին, կարծիքը չի կարող դրական լինել՝ նույնիսկ, եթե նախաձեռնությունը դառնալով օրենսդրական նախագիծ նեղացնի պատգամավորի մտահոգությունների շրջանակը:
Եթե ի վիճակի եք՝ զբաղվեք այդ ծրագրերով, որից հետո հնարավոր է տրամաբանական լինի նման նախաձեռնությունները օրակարգային դարձնելը:
Հ.Գ. էս ընթացքում տնտեսական որևէ դրական արդյունք չգրանցելով, միայն լրահոսի գլխագրերը լցնելու նպատակով՝
«հնչող բառեր» օգտագործելով, թե իբր երկրում ազդարարված է տնտեսական հեղափոխության մեկնարկը՝ անկախ նրանից դա կա, թե ոչ. դրանից հետո մի տեսակ շատ անլուրջ ա ձեր կողմից նման թեմաների քննարկումը։
Կարդացեք նաև՝ Վարչապետի աներորդու նախաձեռնությունը ֆինանսական մեծ հարված կհասցնի լրատվամիջոցներին


