▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բուքմեյքերական գրասենյակի աշխատակցին դաժանաբար ծեծած կողոպտիչը բացահայտվեց

Հունվարի 27-ի գիշերը, ժամը 3-ի սահմաններում, ոստիկանության Մարաշի բաժանմունքում ավազակային հարձակման վերաբերյալ ահազանգ ստացվեց։ Անհայտ անձը հարձակվել էր Ալեք Մանուկյան փողոցում գտնվող բուքմեյքերական գրասենյակի 55-ամյա աշխատակցուհու վրա։
Դրամարկղից վերցրել էր 800 հազար դրամ ու փախուստի դիմել։
Կինը, բազմաթիվ վնասվածքներով, տեղափոխվել էր հիվանդանոց։ Մեկնած ոստիկաններին բժիշկը տեղեկացրեց, որ տուժածն ի վիճակի չէ հաղորդում տալ։

 

 

 

 

 

 

 

Դեպքի առթիվ հարուցվեց քրեական գործ՝ ավազակության հատկանիշներով։
Նշանակվեց դատաբժշկական փորձաքննություն։
Ձեռնարկվեցին ծավալուն օպերատիվ-հետախուզական և փնտրողական միջոցառումներ՝ հանցագործությունը կատարած անձի ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ։ Ոստիկանների տեսադաշտում կասկածյալ հայտնվեց։ 
Ոստիկանության մի քանի ստորաբաժանման ծառայողների արդյունավետ համագործակցության արդյունքում հունվարի 30-ի առավոտյան, մայրաքաղաքի Շիրակի փողոցում, ավազակություն կատարելու մեջ կասկածվող անձը հայտնաբերվեց և բերման ենթարկվեց ոստիկանության Մարաշի բաժանմունք։

 

 

 

 

 

 

 

Երևանի բնակիչ, 27-ամյա Արտակ Աբրահամյանն էր։ Նրա բնակարանի խուզարկությամբ հայտնաբերվեց հափշտակված գումարի մի մասը։ 
Հայտնաբերված դրամն առգրավվել է, Արտակ Աբրահամյանը՝ ձերբակալվել։
Դեպքի հանգամանքները պարզվում են։
Կատարվում է նախաքննություն։

 


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее