▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բողոքի ակցիա. քաղաքացիները պահանջում են չեղարկել Երևանում Գանդիի արձանի տեղադրման որոշումը

«Այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության անդամ, ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը համախոհների հետ միասին բողոքի ակցիա է իրականացրել Ծիծեռնակաբերդում՝ պահանջելով չեղարկել Երևանում Մահաթմա  Գանդիի արձանի տեղադրման որոշումը:

«Ո՞վ է Գանդին: Գանդին մերժել է Հայոց ցեղասպանությունը, նա եղել է Աթաթուրքի գործընկերը»,- ասում է Աղեկյանը:

Հիշեցնենք, որ Երևանի ավագանին ապրիլի 28-ի նիստում որոշում է կայացրել Երեւան քաղաքի Հալաբյան եւ Մարգարյան փողոցների միջանկյալ զբոսայգու տարածքում տեղադրել Մահաթմա Գանդիի արձանը:

Մանրամասները՝ տեսանյութում՝ Սարգիս Տեր—Եսայանի ֆեյսբուքյան էջից

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее