▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բողոքի ակցիաներ՝ Երևանի տարբեր հատվածներում

Դիտեք նաև՝

Դիտեք նաև՝

Թարմացված․ «Մայթից, այգուց մարդկանց եք բերման ենթարկում. հակաօրինական գործողություն է»,- դիմելով կարմիր բերետավորին՝ ասաց պատգամավոր Աննա Մկրտչյանը: Ոստիկանը նշեց, որ եթե հակաօրինական է, թող բողոքարկեն. «Ո՞ւմ բողոքարկեն, դավաճան Նիկոլի՞ն»,- արձագանքեց պատգամավորը:

Թարմացված․ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Պարզվում է` ոստիկանության պետը, ՆԳ նախարարը երկրում արգելել են խաղաղ հավաքների անցկացումը:
Հասկանում եմ, որ իրենց համար վաղուց օրենքն ու սահմանադրությունը Նիկոլն է, իսկ դավանած արժեքները` անպատվությունն ու փողը, բայց նաև պետք է իմանան, որ այս ամենը մի օր վերջանալու է:
Թումանյան փողոցից մարդկանց` մայթերից, առանց օրինական պահանջ ներկայացնելու, առևանգեցին ու դա այն դեպքում, որ դրան զուգահետ պարեկային ծառայության մայորը համաձայնվել էր ուղեկցել խաղաղ ակցիան:
Ինչ արած, պետք է արձանագրել ու շարունակել պայքարը»:

Թարմացված․ Թումանյան փողոցից կարմիր բերետավորները քիչ առաջ բերման ենթարկեցին մի խումբ քաղաքացիների: «Մայթով քայլում էի հանգիստ, ինչի՞ եք տանում»,- ասաց նրանցից մեկը:

«Իրավական բեսպրեդել է, հանգիստ քայլում ենք, ոստիկանները գալիս, տանում են: Ոչ մի օրենքի խախտում չի եղել, երթևեկելի գոտին բաց է եղել, բայց գալիս, տանում են»,- ասաց ՀՀԿ գործիչ Էդուարդ Շարմազանովը:

Թարմացված․ ՀՀԿ-ական գործիչ Գագիկ Մինասյանին, «Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանին, ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանին քիչ առաջ բերման ենթարկեցին:

Ժամը 09։00-ի դրությամբ Երևանի փողոցներից բերման է ենթարկվել 53 քաղաքացի:

***

«Միացի՛ր», «Արցախ» վանկարկումներով Երևանում վաղ առավոտից բողոքի ակցիաներ են: «Միացեք մեր պայքարին, միացեք հանուն ինքնիշխանության, հանուն պետականության պահպանման պայքարին: Կա Նիկոլ, չկա Հայաստան»,- ասում են նրանք: Ինֆորմացիան այս հղումով թարմացվում է․

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее