▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բողոքող ուսանողներն Արայիկ Հարությունյանին Աստվածաշունչ ու խաչ են փոխանցել

Բուհ չընդունված դիմորդները շարունակում են իրենց պայքարը՝  կրկին հավաքվելով ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության շենքի առաջ:

Մասնակիցները Աստվածաշունչ և խաչ նվիրեցին ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին։ Դրանք  նախարարին փոխանցելու համար վերցրեց ԿԳՄՍ նախարարի խորհրդական Գոհար Մամիկոնյանը՝ նշելով, որ նախարարը նվերն ընդունում է և որպես հավատացյալ մարդ՝ շատ շնորհակալ է:

Նշենք, որ ցույցի մասնակիցներից մեկը խնդրեց, որ փոխանցեն, որ ինքը հույս ունի, որ նվերը ստանալուց հետո՝ նախարարն ավելի ազգանվեր գործ կիրականացնի, ավելի մոտիկ կկանգնի եկեղեցուն, ԿԳՄՍՆ-ի մեղքն էլ չի բարդի դիմորդների վրա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее