▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բրիտանացի գիտնականը հայերեն տեքստում գտել է Ալեքսանդր Մակեդոնացու կտակը

 

Բրիտանացի գիտնական Դևիդ Գրանտի՝ Daily Mail-ում լույս տեսած հոդվածը սոցցանցերում աղմուկ է բարձրացրել հայկական ձեռագրի լուսանկարի պատճառով, որը հոդվածում հայտնվել էր առանց հայ աղբյուրների մասին հիշատակման։

Այս մասին հայտնում է armeniasputnik.am-ը:

Չնայած հոդվածում չի նշվում, թե ինչ լեզվով է տեքստը, որում գիտնականին հաջողվել է գտնել Ալեքսանդր Մակեդոնացու կտակը, պարբերականը լուսանկար է հրապարակել, որտեղ հստակ երևում է, որ տեքստը հայերեն է: Հաղորդվում է, որ հատվածը վերցված է «Ալեքսանդր Մեծի պատմություից»: Պատկերից դատելով՝ դա ավելի շուտ 14-րդ դարին վերագրվող «Ալեքսանդր Մեծի պատմությունը» հայկական ձեռագիրն է, որի հիմքում դեռեւս 5-րդ դարում թարգմանված տեքստն է։

На данном изображении может находиться: 1 человек

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Գրքի հեղինակը նշել է, որ լուսանկարն ընտրել է Daily Mail-ի խմբագրությունը՝ իր սեփական արխիվից, և այն իր գրքի նկարազարդումը չէ։ Հեղինակն ասել է, որ ինքն իր գրքում հիշատակել է «Ալեքսանդր Մեծի պատմության» հայկական շարադրման մասին, սակայն հպանցիկ, առանց այդ թեմային մանրամասն անդրադառնալու։

Նրա խոսքով՝ իր գրքում Հայաստանի մասին մի քանի հիշատակումներ կան, որոնցում նկարագրվում է Ալեքսանդրի կայսրության աշխարհագրությունը։

«Ինչ վերաբերում է մատենագրությանը, ապա այն 30 էջ է զբաղեցնում իմ գրքի վերջում»,- նշել է հեղինակը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք օգտագործել է նա հայկական աղբյուրներ։

Բրիտանացի գիտնական Դևիդ Գրանտը հայտարարել է, որ վերջապես գտել է Ալեքսանդր Մակեդոնացու կտակը՝ նրա մահից ավելի քան 2000 տարի հետո:  

 

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее