Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ Բորիս Ջոնսոնի պապ Ալի Քեմալի վերաբերյալ գրառում է կատարել Twitter-ի իր էջում։

«Ալի Քեմալը խղճով քաղաքական գործիչ էր։ Նա հաշիվ պահանջեց Հայոց ցեղասպանության համար։ Եթե կարողանար հաջողության հասներ, ցեղասպան մտածելակերպը կջնջվեր պետությունիվ։ Հանցանքն առանց պատիժ մնաց եւ կրկնվում է»։

Հիշեցնենք, որ Բրիտանիայի նոր վարչապետ Բորիս Ջոնսոնի մեծ պապը՝ Ալի Քեմալը, Օսմանյան կայսրության ժամանակաշրջանում հայտնի լրագրող եւ քաղաքական գործիչ է եղել: Թեեւ նա հաճախ է մամուլում քննադատել երիտթուրքական կառավարության վարած քաղաքականությունը, այդ թվում նաեւ հայերի ցեղասպանությունը:
Ալի Քեմալը Օսմանյան Թուրքիայի ՆԳ վերջին նախարարն էր։ Նա է հրաման արձակել ձերբակալել Հայոց ցեղասպանության կազմակերպիչներին։ Նրան հայամետ լինելու համար Արթին Քեմալ են անվանել եւ փողոցի մեջտեղում սպանել։
Ալի Քեմալի կինն անգլուհի է եղել, ում օրիորդական ազգանունը Ջոնսոն էր: Նրանց երեխաները հետագայում այդ ազգանվամբ են հանդես եկել, ինչի արդյունքում էլ՝ Մեծ Բրիտանիայի նոր վարչապետի ազգանունը ոչ թե Քեմալ է, այլ՝ Ջոնսոն: Ու թեեւ Թուրքիայի իշխանությունները շտապել են շնորհավորել Բորիս Ջոնսոնին՝ նոր պաշտոնի կապակցությամբ, պետք է նշել, որ նրա հարաբերություններն Անկարայի հետ այնքան էլ հարթ չեն եղել: Օրինակ՝ 2016 թվականին Բորիս Ջոնսոնը դեմ է արտահայտվել Եվրամիությանը Թուրքիայի անդամակցությանը:


