▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բռնի հեղшշրջման փորձերը շատ կոշտ ձևով կասեցվելու են. Ավինյան

Բռնի հեղաշրջման փորձերը շատ կոշտ ձևով կասեցվելու են։

Ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը․

«Հայաստանի Հանրապետության սիրելի քաղաքացիներ, Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ լայնամասշտաբ ռազմական գործողությունները, որի հետևանքով զոհվում են խաղաղ բնակիչներ, այդ թվում երեխաներ, նպատակ է հետապնդում ամբողջապես հայաթափելու Արցախը: Հաջորդիվ պլանավորվում է Հայաստանին պատերազմի մեջ ներքաշել և հարձակվել մեր սուվերեն տարածքի վրա։

Դրսի որոշ կենտրոնների նպատակը այս ֆոնին Հայաստանում հեղաշրջում անելն ու Հայաստանի ինքնիշխանությունը վերացնելն է:

Անչափ կարևոր է պահպանել մտքի զգոնությունը և սթափությունը։ Հայաստանի Հանրապետության անկախությունն ու ինքնիշխանությունն անսակարկելի են մեզ համար և ռազմաճակատում լարմանը զուգահեռ իրականացվող բռնի հեղաշրջման փորձերը շատ կոշտ ձևով կասեցվելու են։

Աստված մեզ բոլորիս պահապան»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее