Համացանցում նոր տեսանյութ է հայտնվել ոստիկանության Կենտրոն բաժին բերման ենթարկված ակտիվիստներից` ‹‹Չորրորդ իշխանություն›› թերթի թղթակից Անի Գևորգյանի հետ երեկ տեղի ունեցած միջադեպի մասին:
Հիշեցնենք, որ դեպքի առիթով հայտարարություն է տարածել ՄԻՊ-ը` նշելով, որ լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելը, առավել ևս՝ նրա նկատմամբ բռնությունը, քրեորեն պատժելի են և խիստ դատապարտելի, հատկապես, եթե այդ հանցագործությունները կատարվել են պետական պաշտոնյաների կողմից:
Ավելացնենք, որ Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության ղեկավար Աշոտ Ահարոնյանը ԳԱԼԱ-ին նշել է, որ եթե պարզեն, որ համապատասխանում է ասածը իրականությանը, Վ. Գասպարյանը՝ հավատարիմ իր որդեգրած քաղաքականությանը, կպատժի կարգազանց ոստիկանին: Իսկ այժմ ոստիկանությունը ուսումնասիրում է հրապարակումը: