ԱԺ-ում շարունակում են քննարկել «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց վարձատրության մասին» օրենքի նախագիծը:
ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանի խոսքով ցանկացած աշխատավարձի բարձրացում հանգեցնում է գնաճի.
«Պետական ապարատը կրճատեք երկու անգամ, աշխատավարձր կբարձրանա երկու անգամ»,-ասաց Արամ Մանուկյանը:
ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանի կարծիքով էլ նախագծի քննարկումներն անձնավորված են դիտվում։
«Ինչպիսի օրենք էլ չբերվեր, այն, միևնույն է, քննադատվելու էր, բայց դա նաեւ չի նշանակում, որ բերվածը լավն է։ Սա զուտ քաղաքական փաստաթուղթ է, որն իր էությամբ արտացոլում է, թե ով ինչ դերակատարում պետք է ունենա երկրում, նաև՝ որոշումներ կայացնելու տեսանկյունից»,-ասաց Դավիթ Հարությունյանը` նշելով, որ միայն աշխատավարձով չէ, որ սահմանվում է պաշտոնյաների դերակատարումը:
Տեսանյութն` A1plus.am-ի