▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ցանկանում եմ, որ այս տոնի խորհուրդը իրագործվի ձեր ընտանիքներում». Նարեկ Կարապետյանը Հայաստանի եզդիական համայնքին շնորհավորել է Խըդըր Նաբիի տոնի առթիվ

«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը Հայաստանի եզդիական համայնքին շնորհավորել է Սուրբ Նաբիի տոնի առթիվ։

«Սրտանց շնորհավորում եմ ձեզ Սուրբ Նաբիի (Խըդըր Նաբիի) տոնի առթիվ։ Ցանկանում եմ, որ այս տոնի սիրո և համերաշխության խորհուրդը իրագործվի ձեր ընտանիքներում»,- իր մաղթանքում նշել է Նարեկ Կարապետյանը։

Նա ընդգծել է նաև հայերի և եզդիների դարավոր բարեկամության փաստը.

«Հայաստանի եզդիական համայնքը մեր հասարակության անբաժանելի մասն է՝ իր հարուստ ավանդույթներով, աշխատասիրությամբ ու Հայաստանասիրությամբ»։

Мнения и взгляды, выраженные на веб-сайте, могут не совпадать с мнением редакционной команды Asekose.am.
Հասարակություն далее