▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չափազանց ուրախացել էին, որ, ահա, Լևոն Մութաֆյանին կդատեն...

Ի ՀԵՃՈՒԿՍ ԹՇՆԱՄԻՆԵՐԻՍ

Այսօր ՊՆ Քննչական ծառայության պետը հայտարարել էր, որ կսկսվեն նյութեր նախապատրաստվել մամուլում զինդատախազի՝ իբրև թե 4 մլն դոլար կաշառք վերցնելու մասին, հրապարակումների առթիվ: Հղում էր արվել իմ գրառմանը: Եվ ահա թշնամիներս, նրանց մեջ էլ մեկը, որը մշտապես վատ է զգում, երբ գրում եմ Լիսկաների ընտանիքի մասին, չափազանց ուրախացել էին, որ, ահա, Լևոն Մութաֆյանին կդատեն, երկու տարի կամ երեք ամիս կալանք կսահմանեն կամ էլ կտուգանեն նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով...

Շտապեմ տխրեցնել բոլոր թշնամիներիս. ես հանդիպեցի ՊՆ Քննչական ծառայության քննիչ Մարտին Նալբանդյանի հետ, ներկայացրեցի այն աղբյուրները, որոնք էլ հիմք էին հանդիսացել այն հրապարակման, ուր գրել էի, թե Բուդաղյանները հայտարարել են, որ իբրև թե զինդատախազ Գագիկ Կոստանյանը 4 միլիոն դոլար է վերցրել Տիգրան Խաչատրյանին և Լիսկայի Զարզանդին ազատ արձակելու և քրեական հետապնդումը դադարեցնելու համար... Իհարկե, ցավ ապրեցի, որ Բուդաղյանների հայրը՝ Էմիլ Բուդաղյանը, շտապել էր հայտարարել, որ իր և բարեկամների կողմից նման հայտարարություն չի եղել... Իրականում՝ եղել է: Այդ մասին գրել է ,,Ժամանակ,, թերթի լրագրողը:
Ինչևէ, տեղի ունեցավ իմ և քննիչի միջև փոխադարձ հարգանքի վրա հենված զրույց, պատրաստվող նյութերին կցվեցին մամուլի հրապարակումները, որոնց հեղինակը ես չեմ...

Իհարկե, այսօր էլ թշնամիներս ուրախանալու և իմ դեմ հերթական արշավանքը կազմակերպելու առիթը չունեցան, ինչի համար ցավակցում եմ: Կարող եմ նրանց գարեջուր կամ սուրճ հյուրասիրել՝ ի հատուցումն իրենց հիասթափության...

 

Լևոն Մութաֆյանի գրառումը

Ֆեյսբուք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее