▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չափներդ ճանաչեք` բոլորիդ առանձին-առանձին անդրադառնալու եմ. Հեղինե Բիշարյան

ՕԵԿ-ի` կոալիցիային մաս չկազմելու քաղաքական խորհրդի որոշումից հետո, հայրենի քաղաքական դաշտի որոշ հատված հետաքրքիր ակտիվություն է ցուցաբերում:

Հետաքրքիր այն իմաստով, որ ինչքան ժանգոտած, ժամկետնանց, ոտքի տակ մաշված գործիքներ ու քաղաքական փալասներ կան սկսել են վայրահաչել ՕԵԿ-ի դեմ:

Մարդ-կուսակցությունները, դեղին մամուլը, առանձին իբր քաղաքագետներ ու վերլուծաբաններ, որոնց համար դաշտ է բացվել ևս մեկ անգամ հիշեցնելու իրենց մասին, մեջները կուտակված թույնն ու մաղձը խրոխտ դուրս են հանում:

Հասկանում եմ ձեր անհանգստությունը, ձեր` քաղաքականության մեջ կենդանության նշաններ ցույց տալու ձգտումը, բայց… Հայտնի խոսք կա. կա քարերը հավաքելու և կա քարերը նետելու ժամանակը:

Երբեք չենք խորշել առողջ քննադատությունից, բայց` առողջ, կառուցողական, սակայն, երբ անցնում են քաղաքական ու բարոյական էթիկայի սահմանները, ապա...

Ասելիքս հետևյալն է` բոլոր նրանց, ովքեր հիմա ակտիվացել են ու անցնում են չափերը` առանձին-առանձին անդրադառնալու եմ…


 Հեղինե Բիշարյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее