Կառավարությունը ունի՞ ՎՊ 2011-ի տարեկան հաշվետվության ու 2012-ի հաշվետվության համեմատականը ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը Վերահսկիչ պալատի 2012թ. տարեկան հաշվետվության խորհրդարանական քննարկման ժամանակ հարակից զեկուցող փոխվարչապետ Արմեն Գևորգյանից հետաքրքվեց. «Չբացառելով, որ եղել են լուրջ չարաշհումներ, փոշիացումներ, չնայած՝ նշեցիք, որ դրանք լայնածավալ չեն եղել, պատրաստակամություն հայտնեցիք, որ կոռումպացված պաշտոնյաները, ովքեր իրականացրել են այդ չարաշահումները կենթարկվեն քրեական պատասխանատվության: Կառավարությունը ունի՞ ՎՊ 2011-ի տարեկան հաշվետվության ու 2012-ի հաշվետվության համեմատականը: Չարաշահումներն, ըստ դրանց, ավելացե՞լ են, թե՞ պակասել, ուղղվե՞լ են, թե՞ ոչ»: Ի պատասխան Արմեն Գևորգյանը նշեց, որ ինքը չի տիրապետում նման տեղեկատվության, ուստի չի կարող պատասխանել հարցին: Բայց, նրա հավաստմամբ, ՀՀ վարչապետի կողմից հանձնարարական տրվել է, որ գործադիր, իրավապահ մարմինները նման փաստաթուղթ ներկայացնեն, որպեսզի այդ տեղեկատվությունը լինի հրապարակային ու գնահատելի: Այնուամենայնիվ, փոխվարչապետի խոսքով, 2011-2012թթ. ՎՊ հաշվետվության մեջ մատնանշված ոլորտների առնչությամբ կան վարույթներ և ռիսկերը մինիմումի են հասցվել:
Չարաշահումներն ավելացե՞լ են, թե՞ պակասել, ուղղվե՞լ են, թե՞ ոչ. Շարմազանովը՝ Արմեն Գեւորգյանին.
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet