ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն իր ամփոփոիչ ելույթում խոսելով ՀՀ գլխավոր դատախազի թեկնածու Գևորգ Կոստանյանի մասին` ասաց, որ Կոստանյանին թեկնածու առաջադրելու մասին ամեմատպավորիչ մեկնաբանությունը լսել է փաստաբանների խմբում:
«Նրանք ասում էին, որ նա, ում Սերժ Սարգսյանը գլխավոր դատախազ պետք է նշանակի, և ով Աղվան Հովսեփյանից ավելի վատը կլինի, դա Գևորգ Կոստանյանն է: Նրա հասցեին նույնիսկ ընդդիմադիր համարվող որոշ շրջանակներ են դիֆերամբներ ձոնեցին: Նրանք տպավորված են, որ նա Նոթինգեմի դիպլոմ ունի, բայց ծառը պտուղից են ճանաչում»,-ասաց պատգամավորը` հիշեցնելով Գորիսում Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած միջադեպը:
«Կոստանյանն ասում է, թե էական չէ` ով էր Ավետիքին կանչողը: Ես պնդում եմ, որ կաևոր է. դա կարող է Սուրիկ Խաչատրյանը լինել: Պարզ է, որ գլխավոր դատախազի թեկնածուն ամեն ինչ արել է` շրջանցելու փաստը»,-իր խոսքում նշեց Նիկոլ Փաշինյանը` հավելելով, որ դեմ է քվեարկելու:
Անի Կարապետյան