▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ծառուկյան» դաշինքով ընտրված պատգամավորները հանցագործության «հոտ» են առնում

«Ծառուկյան» դաշինքով ընտրված պատգամավորներից 11-ը ԿԸՀ դիմումներ են ներկայացրել՝ խնդրելով չեղյալ համարել պատգամավորի մանդատից հրաժարվելու դիմումները: Նրանք են՝ Վահան Կարապետյանը, Խաչիկ Մանուկյանը, Նապոլեոն Ազիզյանը, Ալիկ Եղեկյանը, Սերգեյ Բագրատյանը, Արարատ Զուրաբյանը, Մուշեղ Սաղաթելյանը, Հրանտ Դավթյանը, Մանուկ Սուքիասյանը, Արթուր Մանուկյանը և Արտյոմ Ծառուկյանը:

«Ծառուկյան» դաշինքի պատգամավորի թեկնածու Մուշեղ Սաղաթելյանը լրագրողների հետ զրույցում նշեց՝ ԿԸՀ ներկայացած ինքնաբացարկների գործից հանցագործության «հոտ» է առնում։

Նապոլեոն Ազիզյանի ներկայացուցիչ Հովհաննիսյանի խոսքով Նապոլեոն Ազիզյանը մանդատից հրաժարվելու դիմում չի գրել։

Սերգեյ Բագրատյանն էլ հայտարարեց, որ մանդատից հրաժարվելու դիմումի տակ ինքը չի ստորագրել, ուստի վիրավորված է նման վերաբերմունքից, և պետք է պաշտպանի իր ընտրողների քվեները։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее