▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ծառուկյան-Սարգսյան հանդիպումն անցել է «ջան-ջիգյարի» մթնոլորտում

«Հրապարակը» գրում է, թե Գագիկ Ծառուկյան-Սերժ Սարգսյան հանդիպումը, ըստ լավատեղյակների, անցել է մինչ այդ եղած բոլոր հանդիպումների` «նախագահ ջան», «Գագիկ, բա ինչո՞ւ ես...» ոգով:

Ի՞նչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել, ԲՀԿ աղբյուրները չեն մանրամասնում, տեղեկացնում են, որ «ավագանու ընտրություններում ռուբիկոնն անցնող սեւ փիառ երկու կողմից էլ չի լինելու,  Ծառուկյանին հաջողվել է համոզել, որ «բռնոցի» էլ չլինի»: Ինչն էլ ԲՀԿ-ի ձեռքերին ազատություն է տվել, եւ եթե մինչ այդ ԲՀԿ քարոզիչները տնետուն ակցիայի ժամանակ փողի մասին վախենում էին խոսել, կիրառում էին միայն «ի՞նչ հոգս ունեք հոգալու ձեր տանը» ակցիան, այժմ, այցելելով ընտրողներին, ասում են, որ ընտրության օրը փող կստանան. ստույգ չափը չեն նշում: 

Փողերի տնօրինումը վստահված է ԲՀԿ ավագանու ներկայացուցիչներին: Նախորդ օրը նման մի քարոզիչ էլ այցելել է մեր թղթակցին, ասել. ավագանին կզանգի, փողի համար կպայմանավորվեք` տան ընտրող-անդամների թվով: ՀՀԿ-ն էլ փողային նախաձեռնությունների մեջ հետ չի մնում: Գագիկ Ծառուկյան-Սերժ Սարգսյան հանդիպմանը հաջորդել է ԲՀԿ-ի շաբաթ օրվա շտաբի նիստը, որին Ծառուկյանը չի մասնակցել: «Նա ընդհանրապես մեր նիստերին չի մասնակցում»,- տեղեկացրեց մեր աղբյուրը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее