ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այս օրերին գտնվում է Դուբայ քաղաքում:
«Ժողովուրդ»-ի աղբյուրների համաձայն՝ նրան են միացել (կամ այսօր կմիանան) նաեւ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանը եւ «Տաշիր գրուպ»-ի սեփականատեր Սամվել Կարապետյանը:
Նշենք, որ նրանք, ավանդույթի համաձայն, իրենց ընտանիքի անդամների հետ ամեն աշուն գնում են Դուբայ՝ հանգստանալու: Ու ամեն անգամ հայրենի քաղաքական դաշտում խոսվում է, թե խոշոր գործարարները գնացել են Դուբայ՝ քաղաքական հարցեր քննարկելու եւ ինչ-որ նոր զարգացումներ նախանշելու նպատակով: