▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ծառուկյանը նշել է իր երեք սիրելի մարտիկներին UFC-ում

UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման առաջատար Արման Ծառուկյանը հայտնի բլոգեր Էդին Ռոսին տված հարցազրույցում նշել է իր երեք սիրելի մարտիկների անունները։ Այս մասին տեղեկանում ենք armsport.am կայքից։

Հատկանշական է, որ սկզբում Ծառուկյանը նշել է լեգենդար ամերիկացի Ջոն Ջոնսին, սակայն նրան խնդրել են չանդրադառնալ արդեն կարիերան ավարտած մարզիկներին։

«Այդ դեպքում՝ Պետր Յան, Խամզատ Չիմաև և Իսլամ Մախաչև», — նշել է Արման Ծառուկյանը։

Նշված եռյակը հետաքրքիր ընտրություն է, քանի որ բոլորն էլ ունեն Ռուսաստանի քաղաքացիություն (թեև Չիմաևը պաշտոնապես ներկայացնում է Արաբական Միացյալ Էմիրությունները)։

Բացի այդ, երեքն էլ այս պահին կրում են UFC-ի չեմպիոնի տիտղոսը տարբեր քաշային կարգերում։ Պետր Յան՝ թեթևագույն քաշային կարգ, Խամզատ Չիմաև՝ միջին քաշային կարգ և Իսլամ Մախաչև՝ կիսամիջին քաշային կարգ։

Դիտեք նաև՝

***

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ далее