▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ծառուկյանն անհանգստացրել է Ադրբեջանին.«ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ադրբեջանական ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում է հայտնվել լուրը, թե այս օրերին  Հայաստանում են արաբ շեյխեր՝ իրենց որդիների հետ։ Նրանց թվում է Աբու Դաբիի արքայազնը՝ ԱՄԷ-ում ամենաազդեցիկ մարդկանցից մեկը՝ շեյխ Զայդ ալ Նահայտնի ավագ որդին։

Նշվում է, որ Շեյխերին հյուրընկալել է  Գագիկ Ծառուկյանը եւ այցը ընկերական բնույթ է կրում՝ շեյխերը, կարծես թե, Հայաստանում են երկրին ծանոթանալու նպատակով։  Միաժամանակ անհանգիստ ակնարկ կա  այն մասին, որ այցի նպատակներից մեկն էլ կարող է լինել Հայաստանում տնտեսական  ներդրումները։ Վերջում էլ հավելում կա, թե այդ մասին առայժմ հրապարակային ոչինչ չի հայտարարվում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Мнения и взгляды, выраженные на веб-сайте, могут не совпадать с мнением редакционной команды Asekose.am.
Մամուլ далее