ԲՀԿ առաջնորդի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանը երեկ «Ժամանակին» փոխացեց, որ իրենք կարող են Զոհրաբ Զոհրաբյանին միայն առողջություն մաղթել, այլ մեկնաբանություն չեն կարող տալ։
«Մեր հարցին՝ Գագիկ Ծառուկյանը չի՞ այցելելու Զ. Զոհրաբյանին, խոսնակը պատասխանեց. «Գ. Ծառուկյանն անընդհատ ռեժիմով տեղեկացվում է Զ. Զոհրաբյանի առողջական վիճակի մասին, ցանկացած զարգացումից ինֆորմացված է։
Երեկ «Արմենիա» ԲԿ անզգայացման եւ վերակենդանացման բաժանմունքի ղեկավար Արա Ղազարյանը մեզ տեղեկացրեց, որ Զոհրաբյանի մոտ ախտորոշվել է դեմքի եւ գլխի ոսկրային կոտրվածք ու երկկողմանի թոքերի սալջարդ՝ նրա վիճակը գնահատելով ծայրահեղ ծանր»,- գրում է «Ժամանակը»։