▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ծառուկյանների ձեռքով Նիկոլը մնաց իշխանության, Հիմա էլ իր հետ եք ուզում պայմանավորվե՞լ, թե... »․ Նարինե Կիրակոսյան

Լրագրող Նարինե Կիրակոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Երեկ Գագիկ Ծառուկյանի մտքերն էի կարդում իր ՖԲ էջում։
Շատ լավ տեքստ է։ Ու գրագետ թարգմանված էր ռուսերեն էլ, անգլերեն էլ։
Պարզ է, որ մասնագետներ էին կազմել այն։
Բոլոր կետերն այնտեղ մեզ բոլորիս պետք են։
Այո։
Չնայած ոչ մի անուն չկա, Ծառուկյանի կերպարն էլ միանշանակ չի, եթե իր բարեկամախնամիական կապերը հաշվի առնենք։
Իսկ ես մի բան եմ այդ տեքստից առանձնացնում. մեր տևական պառակտվածությունը։
Արցախում 2020 թվականին հարյուրավոր կիլոմետրեր քշում էինք, մարդ չէր հանդիպում։
Երևանում, պարզվում էր, բոլորը հումանիտար օգնություն են հավաքում, ճակատին են օգնում։
Ո՞ւր էր զորքը պատերազմի առաջին շաբաթից հետո, կամ ռեզերվը։
Հարցրեք ձեր ծանոթ «կռվածներին», կպատմեն, եթե ազնիվ լինեն։
Մեծ մասին Հայաստանի տարածքում. Հոկտեմբերյան, Սիսիան, չգիտեմ էլ ուր էին նստացրել ու սպասացնում։
Արցախում, ես հիմա ավելի լավ եմ հասկանում դա. մարդկանց, որ չփախան բոլորի հետ, զորքի մնացորդներին, պարզապես թողեցին մենակ։ Եվ նույնիսկ նոյեմբերի 9-ից հետո, Արցախում ով մնաց, դուրս չեկան նույնիսկ տոտալ շրջափակումից հետո։
2023 թվականի սեպտեմբերի 19-20-ին նրանցից հարյուրավորը կռվեցին, մահացան, շատ լավ գիտակցելով, որ Հայաստանից օգնող չի գա։
Ես էլ չգնացի։
Կյանքումս առաջին անգամ հավատացի, որ ես ոչնչություն եմ, որ մենակով ոչինչ չեմ կարող։ Կյանքում առաջին անգամ հասկացա, որ ինձ նույն կերպ ոչ մեկը չի օգնի, ոնց որ շրջափակման մեջ իր հողը հանձնել հրաժարվող տղաներին։
Հիմա Ծառուկյանի տեքստը կարդում եմ ու...
Նրա և շատ-շատ փողատերերի ձեռքում էր հեռացնել Հայաստանի ղեկին նստած, թուրքերի դարավոր ծրագրերը` հայերին տարածաշրջանից ոչնչացնելու, իրագործող նիկոլ փաշինյանին։ Ոչ միայն չարեցին, այլ հետը խաղեր տարան։
Նրանք բոլորը իրենց ունեցվածքը կորցնել վախեցան ու կոպեկների հետևից ընկած չմիավորվեցին, չհեռացրեցին Հայաստանը վերացնողին։
Հիմա ո՞ւմ, ի՞նչ են ասում։
Նիկոլը մի կլյաուզա էր գրում, բա, նիվա էիք նվիրում։
Հիմա էլ իր հետ եք ուզում պայմանավորվե՞լ, թե...
Երբ անտառում տղաները ապրել էին ուզում...
Ափսոս նրանք, ափսոս կյանքերը...»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее