▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ծաղիկ Ռուբոն լքեց ԲՀԿ-ն

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամների շրջանում վերջերս տեղեկություն էր տարածվել, որ «Երդվյալ   ազատամարտիկների միության» նախագահ,  ԲՀԿ  խմբակցության  պատգամավոր  Ռուբեն  Գևորգյանը պատրաստվում է լքել կուսակցությունը:

Թերթ.am-ը տեղեկատվությունը փորձեց ճշտել Ռուբեն Գևորգյանից։ Նա նշեց, որ շրջանառվող խոսակցությունները  իրականության համապատասխանում են:

«Մեկ  ժամ առաջ եմ դիմում գրել, կուսակցությունից դուրս գալու վերաբերյալ»,-ասաց նա:

Ռուբեն Գևորգյանն ասաց, որ այս պահին մանրամասներ չի ներկայացնի, բայց վստահեցրեց, որ ոչ մի դաշինքի չի միանալու:


Շարունակությունը` սկզբնաղբյուրում:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее