▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ծաղրածուներին, դերասաններին հեռու պահեք արցախցիներից»

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանի գրառումը. «Ադրբեջանի բռնապետական, հակամարդկային վարչախումը, ստանալով որոշ երկրների լուռ եւ ոչ լուռ աջակցությունը, չի էլ թաքցնում, որ մտադիր է տեղահանել, այլ կերպ ասած, ցեղասպանել արցախահայությանը։
Կարճ ասած, գլուխները պատին են տալիս եւ այդ մտադրությունն ունեցողները եւ նրանց ծածուկ եւ բացահայտ աջակիցները։
Արցախցիները նոր թափով սկսել են Հակոբավանքը վերանորոգել։ Իսկ եկեղեցի կառուցող, հիմնանորոգող ժողովուրդը հաստատ կմնա իր հող ու ջրին տեր։
Արցախցին դեռ վերադառնալու է Ադրբեջանի կողմից ապօրինաբար բռնազավթված քաղաքներ եւ գյուղեր։
Կարեւորը կամքն է, իսկ արցախցին այդ կամքն ունի։
Միայն մի պահանջ` ծաղրածուներին, ասֆալտի ֆիդայիներին, դերասաններին հեռու պահեք արցախցիներից։
Արցախցիներ` շարժվեք ձեր իմաստուն բանականությամբ ու դուք կհաղթեք»։

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее