▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ծայրահեղ ծանր է. մանրամասներ՝ 6-րդ հարից ընկած երեխայի առողջական վիճակի մասին

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը ֆեյսբուքյան իր էջում նոր տեղեկություններ  է հայտնել շենքի 6-րդ հարկից ընկած 2.5 տարեկան երեխայի առողջական վիճակի մասին:

«Երեխան անգիտակից վիճակով տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունք:

Տղայի մոտ առկա է զուգակցված վնասվածքներ, գանգի ոսկրերի ցիրկուլյար կոտրվածք, գլխուղեղի սալջարդ, ողերի կոտրվածքներ, կոնքի ոսկրերի կոտրվածքներ:

Միացված է արհեստական շնչառության սարք, անգիտակից է: Վիճակը ծայրահեղ ծանր է»:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее