▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չդրոշմավորված «Կիլիկիան»՝ շուկայում, ստվե՞ր, թե՞ տեխնիկական վրիպակ

2023 թվականից Հայաստանում փուլային տարբերակով ապրանքները դրոշմավորվում են ոչ թե ակցիզային դրոշմապիտակներով, այլ՝ թվային դրոշմավորմամբ։ Դրանք Դատա մատրիքս (Data Matrix) երկչափ մատրիցային ծածկագրեր են, որոնք փակցվում են յուրաքանչյուր ապրանքի վրա և  առավել ճանաչելի են որպես QR կոդեր։ Այս մասին գրում է Հետքը:

Սակայն, այսօր շուկայում ոչ միայն ալկոհոլային խմիչքի մեծ խմբաքանակ կարելի է գտնել հին՝ ակցիզային դրոշմապիտակներով, այլև՝ գարեջրի որոշ խմբաքանակներում թվային դրոշմապիտակներում առկա ծածկագրերը չեն աշխատում, ինչը կարող է կասկածի տեղիք տալ, որ դրանք  ստվերային խմբաքանակ են։ Խոսքը «Երևանի գարեջուր» ՓԲԸ-ի Կիլիկիա գարեջրի մասին է։ 

Թվային դրոշմավորման հիմնական նպատակներից է տեսնել յուրաքանչյուր ապրանքի հետագծելիությունը՝  արտադրությունից կամ ներմուծումից մինչև շրջանառությունից դուրս գալն ու վաճառքը։  Քանի որ յուրաքանչյուր հատ ապրանք ունենում է իր առանձին ծածկագիրը, և պետությունը տեսնում է դա, հետևաբար համակարգի նպատակն է նաև ստվերային շրջանառության կրճատումը, լրացուցիչ հարկերի գեներացումը և այլն։ 

Հայաստանում ներկայում Data Matrix ծածկագրեր է գեներացնում և տնտեսվարողներին վաճառում «Ի-Մարկ» ՍՊԸ-ն, որն ապրանքների դրոշմավորման ազգային օպերատորն է։ Յուրաքանչյուր քաղաքացի կարող է նշված ընկերության E-Mark հավելվածով սքանավորել կոդը և տեսնել այդ ապրանքի մասին տեղեկությունները։ Եթե այդ գործողությունը հաջողվում է, նշանակում է ապրանքը շրջանառվում է, այսպես կոչված, սպիտակ դաշտում, այն տեսնում է նաև ՊԵԿ-ը։ 

«Հետք»-ի ընթերցողը օրերս մի քանի փոքր խանութներում նկատել է, որ «Կիլիկիա» գարեջրի վրա փակցված թվային դրոշմապիտակների ծածկագրերը չեն սքանավորվում։ 

Սա ուշագրավ է ոչ միայն  այն փաստով, որ ապրանքի ծածկագիրը չի գործում, այլև՝ որ այն արտադրող «Երևանի գարեջուր» ՓԲԸ-ի և ՀՀ Կառավարության միջև դատական վեճ է ընթանում հենց այս համակարգի՝ թվային դրոշմավորման թեմայով։ 

Չընթերցվող QR կոդերը

Մեր ուսումնասիրության արդյունքում մի քանի խանութներում արձանագրել ենք, որ «Կիլիկիա» գարեջրի («Երևանի գարեջուր» ՓԲԸ) խմբաքանակների Data Matrix ծածկագրերը չեն աշխատում։

Ընդ որում՝ խոսքը ոչ թե առանձին շշերի, այլ, ամենայն հավանականությամբ, ամբողջական խմբաքանակների մասին է, քանի որ այս դիտարկումն արվել է մի քանի օր շարունակ։ Տնտեսվարողներին չվնասելու համար խանութների հասցեները չենք նշում։

Լուսանկարում պատկերված է գարեջրի վրա փակցված չաշխատող ծածկագիրը։ E-Mark հավելվածով սքանավորելիս նշվում է, որ ծածկագիրը համակարգում չի գտնվել, և ապրանքը դրոշմավորված չէ (տե՛ս ստորև նկարում)։

Այն օրերին, երբ արձանագրվում էին չընթերցվող (չաշխատող) ծածկագրերով խմբաքանակներ, նույն գարեջրի այլ խմբաքանակներ (օրինակ՝ խոշոր սուպերմարկետներում) հնարավոր է եղել հաջողությամբ սքանավորել։ Այսինքն՝ «Երևանի գարեջուր» ՓԲԸ-ի ոչ բոլոր խմբաքանակներն են թողարկվել չաշխատող ծածկագրերով։

Ավելին՝ սկզբնաղբյուրում:

Լուսանկարում՝ Հակոբ Հակոբյանն է (Կիլիկիայի Հակոբ) 

info@asekose.am/095519696
Հասարակություն далее