▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չէ՞ որ երիտասարդն ունի իրավունք սխալվելու...

Ու՞ր է եղբայրսիրությունդ, Տեր Շահե


Մոտ տաս օր է երևի Համացանցի և հատկապես Ֆեյսբուքի մեջ քննարկվում է ԱՀԹ ԱՐԱՐԱՏ Միության նախագահ Ս. Սարգիս եկեղեցու սպասավոր Տ. Հակոբ քահանա Խաչատրյանի տեղափոխությնը և այդ տեղափոխության հետ կապված մի շարք երիտասարդների ունեցած դժգոհությունը իրենց կողմից սիրված ու ընդունված հոգևորականի տեղափոխության վերաբերյալ, որն հասկանալի է երիտասարդների տարիքին հատուկ պոռթկունությամբ ունեցավ նաև փոքր ինչ ծայրահեղ դրսևորումներ բողոքի ակցիայի տեսքով, ինչը հենց այդ պոռթկունությանը կամ այսպես ասենք երիտասարդական տաքգլխությանը պիտի վերագրել. ամեն դեխքում երիտասարդն ունի սխալվելու իրավունք կյանքի փորձառության պակասով պայմանավորված: Եվ այստեղ է, որ պիտի ի հայտ գար փորձառու ուսուցչի ներկայությունն ու ուղղորդումը հետ կանգնելու ցանկացած զգացմունքային քայլից. Տեր Հակոբի կողմից դա երևաց հենց միայն իր տված հարցազրույցով, որտեղ Տեր Հայրը բնական համարեց իր տեղափոխությունն ու անպատեհ կամ անհասականլի որևէ հարց դրանում չտեսավ: Սակայն նույն Տեր Հակոբից ավելի տարիքով և փորձառու Տեր Շահե քահանա Հայրապետյանի կողմից, ով նաև Ս. Սարգիս եկեղեցու հովիվն է ու թեմական խորհրդի անդամ, ես որպես լրագորղ, անկեղծ ասած զարմացած եմ. հատկապես Slaq.am-ին տված հարցազրույցի տեսանյութը դիտելուց հետո: Նախ ինձ համար անհասկանալի է, թե Տեր Շահեն, որ վերջում իրեն հատուկ արտիստիկ պաթետիզմով ասում է, թե կաղոթի իր եղբոր համար, այդ նույն եղբորը ոնց է կարողանում սևացնել այն էլ տեսախցիկի առաջ, վերագրելով նրան մեղքեր, որոնց հավաստիությանը այս պահին արդեն խիստ կասկածելի են ինձ ու վստահաբար նաև շատերի համար, հատկապես, երբ համեմատում ու տեսնում, ես, որ նույն Տեր Հակոբը Տեր Շահեի մասին որևէ վատ խոսք չի ասում: Կամ ինչ հիմնավորմամբ է երիտասարդների տաքարյունության հետևանք բողոքի ցույցը համարում դավադրություն լարված իր քահանայակից եղբոր ու առավել ևս Մայր Աթոռի Դիվանապետի կողմից, երբ մեկ ակնթարթ արդեն առաջ ասում է, որ չի քննարկելու եպիսկոպոսին: Ուր մնաց այս դեպքում իր իսկ վկայակոչած նվիրապետական հնազանդությունն ու ուխտապահությունը: Մեղադրել մարդուն նման արարքի մեջ, առնվազն պիտի ունենալ անհերքելի ապացույցներ ու կռվաններ, մինչդեռ Տեր Շահեն միայն խորհրդավոր կիսատ խոսքով փորձում է այսպես ասենք ասել այն, ինչ ուզում է լսել իրենից լրագրողուհին` սենսացիա <<դավադրության մասին բացահայտում>>: Իսկ արդյոք ավելի քահանայավայել ու քրիստոնեավայել չէր լինի, եթե ուղղակի որպես հոգևոր հայր փորձեր հասկանալ երիտասարդներին ու հանգստացնել .... չէ որ երիտասարդն ունի իրավունք սխալվելու:

 

Հեղինակ`

Արմ Հակ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее