168.am-ը գրում է, որ իշխանական շրջանակներին մոտ կանգնած աղբյուրների համաձայն` «Էմիրաթ Կովկաս» կազմավորման ղեկավար Դոկա Ումարովը ծրագրավորել է ահաբեկչական գործողություն իրականացնել Հայաստանում գտնվող ռուսական օբյեկտներից մեկում: Թե որքանով են ստույգ այս տեղեկությունները, դժվար է պարզել: Համենայնդեպս, նույն աղբյուրների փոխանցմամբ, Հայաստանի իրավապահ մարմիններն այդ մասին տեղեկացված են: Ումարովը հայտարարել է, որ պետք է ձախողել Սոչիի ձմեռային օլիմպիադան, և այդ նպատակով ահաբեկչություն իրականացնել: Եթե դա չհաջովի Սոչիում, որտեղ օլիմպիադայի օրերին բավական լուրջ անվտանգության միջոցառումներ են իրականացվում և որտեղ կենտրոնացած է լինելու ռուսական և օտարերկրյա մի շարք հատուկ ծառայությունների աշխատակիցների հսկայական թվաքանակ, ապա չի բացառվում, որ չեչեն ահաբեկիչները ռուսների դեմ գործողություն անցկացնեն այնտեղ, որտեղ հսկողությունն անհամեմատ թույլ է: Հայաստանում գտնվում են տասնյակ ռուսական օբյեկտներ, որոնց մի մասում ընդհանրապես հսկողություն չի իրականացվում: Հենց այդ պատճառով չեչեն ահաբեկիչների համար դրանք կարող են համարվել առավել հեշտ թիրախներ:
Մանրամասն կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի տպագիր համարում:
Նյութը` սկզբնաղբյուր կայքում