▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ծեծի ենթարկված երեխաների ընտանիքը մասնակցել է «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդմանը

Ըստ համացանցում շրջանառվող տեղեկությունների՝ պապի կողմից ծեծի ենթարկված 2 երեխաների ընտանիքը մասնակցել է «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդմանը, որից պարզ է դառնում, որ ընտանիքը գտնվում է սոցիալապես անապահով վիճակում:

Հիշեցնենք, որ երեկ արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 16։20-ի սահմաններում «Իջևան» բժշկական կենտրոնից ոստիկանության Իջևանի բաժին ահազանգ է ստացվելոր «ցավ՝ որովայնի շրջանումսուր գաստրոէնտեռոկոլիդ լեյկոզ՝ չճշտված հարցականով» վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա։

Ոստիկանները պարզել ենոր վիրավորը Տավուշի մարզի գյուղերից մեկի բնակիչ՝ 6-ամյա Սերգեյ Հակոբջանյանն է:

Մինչ բժիշկները ապյքարում էին երեխայի կյանքի համարԻջևանի ոստիկանները պարզել ենոր Սերգեյ Հ-ի պապիկը՝ նույն գյուղի բնակիչ, 58-ամյա Սամվել Հակոբջանյանը փայտով ծեծի է ենթարկել Սերգեյին և 4-ամյա Նաիրին , ինչի հետևանքով որոշ ժամանակ անց Նաիրին նույնպես տեղափոխվել է հիվանդամոց։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее