▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ծեծկռտուք ֆեյքերի ՊՈԱԿ-ում՝ Դանիել Իոաննիսյանի մասնակցությամբ

Քիչ՝ առաջ Դանիել Իոաննիսյանը մի խումբ տղաների հետ այցելել է Հանրային կապերի ՊՈԱԿ և խուլիգանական կերպով հարձակվել ՊՈԱԿ-ի աշխատակիցների վրա։

Փաստինֆո-ն է գրում, նշելով, որ առավոտյան ՊՈԱԿ-ի աշխատակից Ռաֆայել Աֆրիկյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակում էր կատարել, որում մի քանի դրվագ էր պատմել պատերազմի օրերին Իոաննսյանի հակահայկական գործունեությունից։

Ինչպես մեզ հաջողվեց տեղեկանալ՝  Դ. Իոաննիսյանը մի խումբ տղաների հետ այցելել է Աֆրիկյանի աշխատավայր հաշվեհարդար տեսնելու նպատակով։ Խուլիգանական խումբը սկսել է հայհոյել և հարվածել Ռաֆայելին և նրա գործընկերներին։

Դեպքը տեղի է ունեցել Օրբելի փողոցի վրա, հնարավոր է տեսախցիկներից որոշները ֆիքսած լինեն միջադեպը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее