▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չէի ցանկանա, որ գործող իշխանությունը Արցախի հարցով ձախողվեր.Արամ Մանուկյան

«Հայաստանի արտաքին դիվանագիտությունը երկու կողմից է կաղում: Ակնհայտ է, որ թույլ Հայաստանը չի կարող Արցախի համար լավագույն լուծումը գտնել:  Միայն ուժեղ Հայաստանը կարող է հայանապաստ լուծում տալ: Տեսնենք, թե ինչ կստացվի: Չէի ցանկանա, որ գործող իշխանությունն այս հարցով ձախողվեր: Այն անվերադարձ կլինի»,-այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը:

Ինչ վերաբերում է տարածքների հանձնման մասին շրջանառվող լուրերին, պատգամավորը նկատեց.

«Եկեք, ես ժլատ լինեմ գնահատականներ տալուց: Դա չի նշանակում, որ չկան գնահատականներ, կան և շատ խիստ են»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее