▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Չեմ բացառում, որ Ադրբեջանն այս անգամ լայնամասշտաբ բախման գնա»․ Արմեն Ռուստամյան

«Ադրբեջանը երբեք կանգ չի առնում որևէ պահանջի վրա: Ժամանակին անկեղծության պոռթկման ժամանակ հենց Փաշինյանն է դա հաստատել՝ ասելով, որ մենք պատրաստ են զիջել, պարզապես չգիտենք՝ ինչքան զիջենք, որ իրենց բավարարենք»,- ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը։ «Չեմ բացառում, որ Ադրբեջանն այս անգամ լայնամասշտաբ բախման գնա՝ խնդիրը միանգամից լուծելու նպատակով։ Լոկալ բախումներով միշտ հասել է լոկալ արդյունքների, բաց այս անգամ, կարծում եմ, նրանց նպատակներն ավելի գլոբալ են, և այդ գլոբալ խնդիրը լուծելու համար մենք պարարտ հող ենք ստեղծել՝ ասելով, որ այդ տարածքներն իրենց են»,- նշել է պատգամավորը։

***

«Սահմանազատումը և սահմանագծումն իրականացնում է պետության ռազմաքաղաքական ղեկավարությունը, և իրենք պետք է հասկանան այն, որ Տավուշի մարզում մեր պաշտպանությունը բավականին բարձր մակարդակի է, և տարիների ընթացքում դրանք ձևավորվել են Տավուշի անվտանգությունը ապահովելու համար»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։ «Այդ 4 գյուղերը, որոնց մասին խոսվում է, հայկական են, գտնվում են մեր տիրապետության տակ, միևնույն ժամանակ այդ հատվածում բավականին տարածքներ գտնվում են Ադրբեջանի տիրապետության տակ։ Խոսել այն մասին, որ դրանք ադրբեջանական բնակավայրեր են, նշանակում է, որ մեր իշխանությունները չեն հասկանում, թե ինչ է նշանակում սահմանազատում և սահմանագծում, գնում են միակողմանի զիջումների»,- նշեց Օհանյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее