Վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Այսօր Լաչինի միջանցքում ադրբեջանցիների կողմից Արցախի քաղաքացի Վագիֆ Խաչատրյանի ձերբակալումը Արցախյան պատերազմին մասնակցության մեղադրանքով ապացուցեց այն, ինչի մասին ես զգուշացնում էի 2020 թվականի պատերազմից ի վեր, որ Բաքվի իշխանություններն, ինչ-որ պահից սկսած, սկսելու են Արցախյան երկու պատերազմների մասնակիցների, այդ թվում և հրամանատարական կազմի ձերբակալությունները:
Ընդ որում, չեմ բացառում որ մի օր Նիկոլն սկսի այդ մարդկանց հանձնել Բաքվին»:
Դիտեք նաև՝
Դիտեք նաև՝


