▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չեմ հանգստանալու այնքան ժամանակ, մինչև այս իշխանությունը չհեռացվի․ «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է

Ինֆորմացիան և տեսանյութերն այս հղումով թարմացվում են․ Հետևեք նաև Asekose.am-ի տելեգրամյան ալիքին։

***

Հայաստանին անհրաժեշտ է մարտունակ բանակ, ուժեղ առաջնորդ և հզոր դաշնակից, այս մասին հայտարարել է «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Չեմ հանգստանալու այնքան ժամանակ, մինչև այս իշխանությունը չհեռացվի։ Բայց դա բավարար չէ։ Պետք է պատասխան տան նրանք, ովքեր մեղավոր են մեր հազարավոր հերոսների մահվան համար, ովքեր հանձնեցին Արցախը, ովքեր ստիպում են մեր ժողովրդին մոռանալ իր հերոսական անցյալը»,-հայտարարել է Ռոբերտ Քոչարյանը։

***

«Տրամադրված ենք վճռական, մեր նպատակը հաղթանակն է»,- քիչ առաջ հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը։

Հիշեցնենք՝ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը և Հայ Յեղափոխական Դաշնակցությունը, որոնց միացել է նաև «Առաջ» կուսակցությունը, առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու են միասնաբար՝ «Հայաստան» դաշինքով։

Դաշինքի վարչապետի թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է։

«Վստահ եմ՝ այն չարը, որը մարմնավորում է այս իշխանությունը, պարտվելու է»,- իր ելույթում ասաց Քոչարյանը։

Նա նշեց՝ գործող իշխանության հետ պայքարի մեջ է մտել իշխանության իրենց գալու հենց առաջին օրերից։

«Եվ չեմ հանգստանալու այնքան ժամանակ, մինչև նրանք չհեռացվեն։

Ի դեպ, սրանով էլ եմ տարբերվում վարչապետի այլ թեկնածուներից։

Բայց դա բավարար չէ։ Պետք է պատասխան տան նրանք, ովքեր մեղավոր են մեր հազարավոր հերոսների զոհվելու համար, ովքեր հանձնեցին Արցախը և ովքեր այսօր ստիպում են ժողովրդին՝ մոռանալ իր հերոսական պայքարի պատմությունը»,- հայտարարեց Ռոբերտ Քոչարյանը։

Նա նշեց նաև՝ ինքը կարող է ապահովել երկրի անվտանգության մոդելի լիովին հուսալի ձևաչափ։

***

«Այսօր աշխարհը վերածվել է քաոսի: Այդ պայմաններում անվտանգությունը առաջիկա տարիներին մնում է Հայաստանի գլխավոր խնդիրներից մեկը: Հայաստանին անհրաժեշտ է մարտունակ բանակ, ուժեղ առաջնորդ և հզոր դաշնակից, որպեսզի համատեղ ուժերով չեզոքացվեն բոլոր սպառնալիքները»,- «Հայաստան» դաշինքի համաժողովի ընթացքում ասել է ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը՝ հայտարարելով. «Կարող եմ ապահովել մեր անվտանգության մոդելի բացարձակ հուսալի ձևաչափ:

Մենք կողմ ենք Ադրբեջանի հետ խաղաղությանը, բայց այդ խաղաղությունը պետք է հիմնված լինի ոչ թե «պապայիս արև» մոդելի վրա, այլ անվտանգության իրական երաշխիքների վրա»:

 

Мнения и взгляды, выраженные на веб-сайте, могут не совпадать с мнением редакционной команды Asekose.am.
Հասարակություն далее