▲ Դեպի վեր

Понедельник, 07.04.2025 lang.iso lang.iso lang.iso

Չեմ հայհոյել. պարեկների կողմից բռնությամբ բերման ենթարկված վարորդը պատմել է, թե ի՞նչ է կատարվել և ու՞ր էր շտապում

ABC media-ն գրում է,որ զրույցել է պարեկների կողմից ուժի կիրառմամբ մեքենայից իջեցված և բերման ենթարկված վարորդի հետ, որը մանրամասներ է ներկայացրել դեպքի մասին: Տեսանյութը համացանցում տարածվել է երեկ, բայց միջադեպը տեղի է ունեցել օրեր առաջ՝ մարտի 31-ին:

«Պապիկս է մահացել, թաղման էի շտապում՝ առավոտյան 10։00-ի մոտակայքում։ Մոտ 25 րոպե ճանապարհը փակ էր, չգիտեինք՝ երբ է բացվելու։ Բոլոր վարորդների հետ ես էլ ազդանշան տվեցի, բայց չհայհոյեցի։ Եկան, ինձ տարան։ Հետո իմացա, որ ինչ–որ հյուրերի են ընդունում։ Մի քանի օր է անցել, բայց ավտոմեքենաս ինձ չեն վերադարձնում․ տուգանային հրապարակում է։ Գնում եմ, որ վերցնեմ, չեն տալիս, այստեղից այնտեղ են ուղարկում»,- ասել  է վարորդը։

Երեկ միջադեպի մասին պարզաբանում էր տարածել նաև Ներքին գործերի նախարարությունը:

«Պետական արարողակարգային միջոցառումների շրջանակում, երբ ոստիկանության ծառայողները ապահովել են մեքենաների շարասյան անցումը, վարորդներից մեկը հայհոյանք է հնչեցրել: Նա բերման է ենթարկվել Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժին: Պարզաբանումներից հետո ազատ է արձակվել» , – ասված է հաղորդագրության մեջ։
 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее