▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չեմ հերքում՝ «Իմ քայլի» թեկնածուի համակրի ու իմ օգնականի միջև միջադեպ է եղել, օգնականս ազատվել է աշխատանքից. Արարատի մարզպետ

Չեմ հերքում, որ օրեր առաջ տեղի է ունեցել միջադեպ «Իմ քայլը» դաշինքից ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածուի՝ Տիգրան Պարսիլյանի համակրի և իմ օգնականի միջև, սակայն ուզում եմ շեշտել, որ անձամբ ես որևէ կերպ չեմ առնչվել այդ միջադեպի հետ: 

 



Այս մասին Ֆեյսբուքյանին իր էջում գրում է Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը՝ անդրադառնալով տեղեկատվությանը, թե «Իմ քայլը» դաշինքի 5-րդ միասնական ընտրատարածքում ռեյտինգային ընտրակարգով ԱԺ պատգամավորի թեկնածուներ Գարիկ Սարգսյանի և Տիգրան Պարսիլյանի միջև վիճաբանություն է եղել:

 

«Չեմ հերքում, որ օրեր առաջ տեղի է ունեցել միջադեպ «Իմ քայլը» դաշինքից ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածուի՝ Տիգրան Պարսիլյանի համակրի և իմ օգնականի միջև, սակայն ուզում եմ շեշտել, որ անձամբ ես որևէ կերպ չեմ առնչվել այդ միջադեպի հետ:

Միջադեպից հետո իմ օգնականը բացատրագիր է ներկայացրել ոստիկանությունում, դրանից բացի, իմ որոշմամբ ազատվել է աշխատանքից:

Իմ քարոզարշավն այս օրերին ընթանում է բնականոն հունով և առողջ մթնոլորտում: Իմ թիմում շարունակում է տիրել սիրո և հանդուրժողականության մթնոլորտը:

Սա ես որակում եմ որպես ԶԼՄ-ների կողմից քարոզարշավի ընթացքում «Իմ Քայլը» դաշինքի վրա ստվեր գցելու միտում: Խնդրում եմ զերծ մնալ ապատեղեկատվության տարածումից»,-հավելել է Գարիկ Սարգսյանը:

Հիշեցնենք, որ Ոստիկանությունը հաստատել էր, որ Արարատի մարզում՝ Մասիսում գտնվող «Իմ քայլի» դաշինքում, միջադեպ էր տեղի ունեցել, պատրաստվում են նյութեր: Ըստ լրատվամիջոցների՝ միջադեպին մասնակից էր եղել նաև Գարիկ Սարգսյանը:

Կարդացեք նաև՝ Արարատի մարզպետի վարորդը՝ շեֆի ներկայությամբ, վիճաբանել ու հարվածներ է հասցրել «Իմ քայլը» դաշինքի 39-ամյա համակիրին

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее