▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Չեմ հիշում դեպք, որ ԱՄՆ-ն ու Եվրոպան իրենց այս կարգի ողորմելի պահեն Ալիևի առաջ»

Վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԵՄ-ԱՄՆ-Հայաստան հանդիպման նախօրեին Էնթոնի Բլինքենը ու Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հերթով զանգահարել են Բաքու ու հանգստացրել են Իլհամ Ալիևին։ Երբևիցե չեմ հիշում նման դեպք, որ ԱՄՆ-ն ու Եվրոպան իրենց այս կարգի ողորմելի պահեն Ալիևի առաջ։ Ու այսքանից հետո մարդ պետք ա լինի կատարյալ քաղաքական մոլախոտ, որպեսզի հավատա, որ Արևմուտքը ցանկանում է կամ կարող է որևէ լուրջ անվտանգության երաշխիքներ տալ հայերին ընդդեմ Բաքվի։ Արևմուտքը ընդամենը զբաղված է հայկական կողմին համոզելով խելոք կատարելու Բաքվի հերթական ու մնացյալ բոլոր պահանջները...»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее