A1plus.am-ի տեսանյութը պատմում է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի կողմից ներկայացված «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու մասին» օրենքի նախագծի քննարկման մասին, ըստ որի՝ Հայաստանը պետք է ճանաչի ԼՂՀ անկախությունը:
Նախագծի քննարկման հենց սկզբից խորհրդարանի նիստերի դահլիճը կիսադատարկ էր: Դահլիճում ՀՀԿ-ականների բացակայության առիթով Զարուհի Փոստանջյանն ասել է. «Երջանիկ չեմ, որ ՀՀԿ-ականները ներկա չեն»: