▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չեմ կարծում, որ հանդիպումներից առաջ զորավարժություններ անցկացնելը կառուցողական մոտեցում է. Նալբանդյան

Սանկտ Պետերբուրգում Հայաստանի, Ռուասաստանի եւ Ադրբեջանի նախագահների մակարդակով համաձայնություն է ձեռք բերվել ԵԱՀԿ գործող նախագահի ներկայացույցչի թիմի  ընդլայնման վերաբերյալ:Panorama.am-ի փոխանցմամբ, ադ մասին ասել է Հայաստանի Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ լրագրողների հետ զրույցում ամփոփելով հանդիպումը։

«Ցավոք, կարող ենք ասել, որ Ադրբեջանը մինչ օրս կառուցողական մոտեցում չէր ցուցաբերում այս հարցի վերաբերյալ, որովհետեւ, փաստորեն,  իրենք ԵԱՀԿ բյուջետային հանձնաժողովում  խոչընդոտել  էին, որպեսզի ֆինանսավորում տրամադրվի ԵԱՀԿ գործող նախագահի ներկայացուցչի թիմի ընդլայնման համար: Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի միջեւ ընկած ժամանակահատվածում Ադրբեջանը անընդհատ տարբեր  հայտարարություններ էր անում, չէի ասի՝ կառուցողական: Հենց այս օրերին էլ Ադրբեջանը լայնածավալ զինավարժություններ է անցկացնում՝ 25 հազար զինավորների եւ ծանր զինատեսակների ընդգրկմամբ: Չեմ կարծում, որ սա կառուցողական մոտեցում է այսպիսի հանդիպումներից առաջ»,-ասել է Նալբանդյանը:

ԱԳ նախարարը եւս մեկ անգամ վերահաստատեց ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ձեւաչափով բանակցությունները շարունակելու Հայաստանի  հանձնառությունը: «Պատահական չէր, որ նախագաների հանդիպման եզրափակիչ մասում եռանախագահները հրավիրվեցին մասնակցելու դրան, եւ Հայաստանի Հանրապետության նախագահն առանձին հանդիպում ունեցավ` եռանախագահներին ներկայացնելով մեր տպավորություններն այս գագաթնաժողովի արդյունքներից»,-հավելել է Էդվարդ Նալբանդյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее