▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Չեմ մեկնաբանի Թուրքիայի նախագահի հայտարարությունը». Արարատ Միրզոյան

Ազգային ժողովում ՔՊ-ական պատգամավոր Լիլիթ Մինասյանը հարց հղեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին Էրդողանի վերջին հայտարարության վերաբերյալ: «Չեմ մեկնաբանի Թուրքիայի նախագահի հայտարարությունը, հատկապես այն հատվածը, որը վերաբերում է երրորդ երկրներին ու դրանց ինտեգրացիային»,- ասաց նա։

Անդրադառնալով Թուրքիայի նախագահի վերջին հայտարարությանը, որ ՀՀ տարածքով անցնող միջանցք ունենալու մասին խոսելիս խնդիր է ոչ թե Հայաստանի, այլ՝ Իրանի դիրքորոշումը։

Նրա խոսքով, շատ լավ հնարավորություն է ևս մեկ անգամ ներկայացնել ՀՀ դիրքորոշումը, այն է՝ ՀՀ-ն մեծապես ոգևորված է ենթակառուցվածքների ու ճանապարհների ապաշրջափակմամբ։ Բայց դրանք պետք է վերահսկվեն այն երկրների կողմից, որոնց տարածքում գտնվում են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее